Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք տեղի ունեցած ավերիչ պայթյունի կապակցությամբ. Զասը՝ Փաշինյանին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հեռագրում ասված է.

«Եղբայրական հայ ժողովրդի հետ միասին սգում ենք Երևանի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած ավերիչ պայթյունի կապակցությամբ։

Խոր ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր տուժածներին, իսկ փրկարար ծառայություններին՝ հաջող աշխատանք՝ անհետ կորածների հայտնաբերման և արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման ուղղությամբ»: