Factor.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգարվելու գործից։ Տեղեկացանք, որ Դավիթ Սանասարյանը կասկածյալի կարգավիճակում է արդեն տևական ժամանակ, ավելին նա այդ կարգավիճակում արդեն մի քանի անգամ հարցաքննվել է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Փաստինֆո»-ն գրել էր, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին, իսկ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, խափանման միջոց կիրառվում է դատավարական կարգավիճակ ունեցող անձի՝ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ։