Ապրիլի 25-ին Ալավերդիում գետն ընկած 2-ամյա Արևիկը տեղափոխվել էր Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Չնայած ջրահեղձությունից առաջացած բարդություններին, բժիշկների խոսքով, փոքրիկի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, վիճակը միջին ծանրության է: Երեխան ուշքի է եկել, այսօր անգամ խոսել է բուժանձնակազմի հետ և բակ դուրս գալու ցանկություն հայտնել:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջից։