ՀՀ նախագահը ստացել է Ռոբերտ Խաչատրյանին ԲՏԱ նախարար նշանակելու մասին առաջարկը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստացել է  Ռոբերտ Խաչատրյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։  «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության կապերի հետ վարչության պետի պարտականությունները կատարող Թագուհի Հովհաննիսյանը։

Մինչ այդ, Ռոբերտ Խաչատրյանը զբաղեցնում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնը: