«44-օրյա պատերազմի ընթացքում Ժորա Թորոսյանը հրազենային լուրջ վնասվածք էր ստացել, ժամեր շարունակ արյունահոսել, բայց իր ուժի շնորհիվ գիտակցությունն անգամ չէր կորցրել։ Թեև ձեռնափայտով, սակայն այսօր արդեն վստահ քայլում է։20-ամյա Ժորան երաժիշտ է, մարզիկ և այժմ նաև բիզնեսմեն։ Մինչև ծառայությունը 10 տարի դհոլ է նվագել և զբաղվել կարատեով։ Պատերազմից վերադառնալով՝ եղբոր հետ մրգի, բանջարեղենի և ծաղկի վաճառքի բիզնես են հիմնել։ Նա վստահ է, որ յուրաքանչյուրը կարող է բողոքելու փոխարեն օգտակար լինել ու հզորացնել Հայաստանը։
Լուսանկարում Ժորան ու մայրն են՝ տիկին Գոհարը։
Ժորա Թորոսյանը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։
Լուսանկարը՝ Lumen Moments»,- նշված է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը Ֆեյսբուքի էջում։