Մարուքյանը դիմել է ՌԴ նախագահին՝ խնդրելով նրա անմիջական միջամտությունը հայ ռազմագերիների խնդրի լուծման կապակցությամբ

Սիրելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ, որ դիմել եմ ՌԴ նախագահ Վ․ Վ․ Պուտինին՝ խնդրելով նրա անմիջական միջամտությունը հայ ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծման կապակցությամբ։

Մանրամասները՝ ստորև։

Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։