Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ է նշանակվել Տիգրան Պետրոսյանը, որը նախօրեին ընտրվել էր Խորհրդի անդամների քվեարկությամբ:

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։