Ֆրանսիացի ճարտարապետը նշել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման արժեքը

Ֆրանսիացի ճարտարապետը նշել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման արժեքը
Ֆրանսիացի ճարտարապետը նշել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման արժեքը

Ֆրանսիացի հայտնի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման արժեքը գնահատել Է մոտավորապես մեկ միլիարդ եվրո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վիլմոտի խոսքով՝ գոյություն ունի կամարի վերականգնման, աշտարակի սրաձողի վերակառուցման եւ տաճարի ներքին հարդարանքի նորոգման որոշված գին: «Այո, մոտավորապես այդքան»,- պատասխանել Է Վիլմոտը վերականգնման մեկ միլիարդ եվրո արժեքի վերաբերյալ France Inter ռադիոկայանի հաղորդավարի հարցին: Դրա հետ մեկտեղ ճարտարապետը նշել Է, որ եթե բոլոր խոստացված նվիրատվություններն իրապես ստացվեն տաճարի վերականգնման հիմնադրամում, ապա դրանք կկարողանան ծածկել վերակառուցման ծախսերը:

Le Parisien թերթն ապրիլի 17-ին հայտնել Է, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար խոստացված նվիրատվությունների գումարը հասել Է 1 մլրդ եվրոյի: Միջոցներն ստացվում են առավելապես խոշոր ընկերություններից եւ գործարարներից, ինչպես նաեւ չորս հասարակական հիմնադրամներից, որոնք ընտրել Է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը: Գերատեսչության ղեկավար Ֆրանկ Ռիեստերը ապրիլի 17-ին Twitter-ի իր Էջում նաեւ հայտարարել Է ինտերնետ-պորտալի գործարկման մասին, որի միջոցով կարելի Է նվիրատվություններ անել տաճարի վերականգնման համար: