Ընդդիմադիրները էջմիածնից երթը սկսել են պարելուց հետո

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ Սարդարապատից սկսված քայլերթն Էջմիածնից շարժվում է դեպի Երևան։ Մանուկյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշել է, որ մինչ քայլերթը երիտասարդները Էջիմիածնի հրապարակում շուրջպար են բռնել:

«Այս երիտասարդները արդեն երրորդ օրն է՝ Սարդարապատից քայլերթով շարժվում են դեպի Երևան: Եկել է այն վճռորոշ պահը, երբ պետք է որոշվի՝ կամ մենք պահպանում ենք մեր ինքնությունը, Արցախը լինում է հայկական կամ էլ գլուխներս կախ, դավաճանական այս իշխանության ներքո, շարունակում ենք ամոթը կորցրած ժողովրդի պես ապրել»,- ասել է Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանը հայտնել է նաև, որ այսօր մարզերից սկսած բոլոր երթերը հասնելու են Երևան։