ՔՊ-ական թեկնածուն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով Գոհար  Մամիկոնյանն ընտրվեց հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ։ ԱԺ աշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացնելով  քվեարկության արդյունքները, տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցած 70 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, հիշեցնենք, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Գոհար  Մամիկոնյանի թեկնածությունը:

2015 թվականից Մամիկոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 

Նշենք, որ այս հանձնաժողովում անդամի թափուր պաշտոնի համար Գոհար Մամիկոնյանը չորրորդ թեկնածուն էր. առաջին երեք թեկնածուներին առաջադրել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, սակայն խորհրդարանական մեծամասնություն չէր համաձայնել նրանցից որևէ մեկի թեկնածության առաջադրման հետ: