ՀԱԿ երիտասարդները երթով պահանջում են վերադարձնել Ազատության հրապարակը եւ հայտարարել, թե պայքարելու են հրապարակի ազատության համար

ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներն այսօր երթ են անցկացրել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, ինչպես եւ հայտարարվել էր նախապես  «Ազատության հրապարակը վերանվաճելու» կարգախոսով:
Ընդդիմադիր երիտասարդները նման կերպ բողոքում էին Երեւանի քաղաքապետարանի կողմից Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու ընդդիմության իրազեկումները մերժելու դեմ:
Երթի ժամանակ սակայն, երիտասարդները հնարավորություն չեն ունեցել մտնելու Ազատության հրապարակ, քանի որ հրապարակի բոլոր մուտքերը փակ են են եղել ոստիկանների կողմից:
Շրջանցելով հրապարակը` երիտասարդ ընդդիմադիրները քայլել են դեպի Երեւանի քաղաքապետարան` տեղում հայտարարելով, թե Ազատության հրապարակը գտնվում է անազատության մեջ եւ, որ պայքարելու են «Ազատության հրապարակի ազատության համար»:

Ներկայացնելով իրենց պահանջները` երիտասարդ ակտիվիստները վերադարձել են Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի մոտ:

Սեպտեմբերից առ այսօր Երեւանի քաղաքապետարանը ավելի քան տասն անգամ մերժել է ընդդիմության իրազեկումները` Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ:

Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները պարբերական  մերժումները  պատճառաբանում Ազատության հրապարակում այդ օրերին այլ միջոցառումերով:

© Medialab.am