Այս պահին ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցությունների ղեկավարած դիմադրության շարժումը Երևանում քայլերթ է իրականացնում: Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Հաղթանակի կամուրջը, թույլ չեն տալիս քաղաքացիներին շարունակել երթևեկությունը:
Նույնիսկ քաղաքացիներից մեկը խնդրեց անցնել՝ նշելով, որ գնում են հիվանդանոց, սակայն ցուցարարները թույլ չտվեցին անցնել իրենց պատնեշը:




