Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, կա մեկ վիրավոր․ Azatutyun.am

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, հրազենային վիրավորում է ստացել հանքի հորատող աշխատակիցներից մեկը, քիչ առաջ «Ազատությանը» տեղեկացրեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Կրակոցները սկսվել են երեկ երեկոյան, այսօր ցերեկը նորից ակտիվացել են: Եվ ցավոք սրտի, ունենք վիրավոր, մեր աշխատակիցն է, որը աշխատում է Սոթքի հանքավայրում, վիրավորվել է սրտի կողմից, ձախ թևը, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածքներ չկան: Տվյալ դեպքում աշխատակիցը գտնվում է հոսպիտալում և բժիշկները իրավիճակը գնահատում են կայուն», – ասաց Գրիգորյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։