ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան․ Գեղարքունիքի մարզպետ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ պետական սահմանն ամբողջ երկայնքով հսկվում է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից: 

«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, հայկական ստորաբաժանումների Քարվաճառի շրջանից դուրս բերվելուց հետո, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերի սահմանային հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման ու տեղակայման աշխատանքներ՝ հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի մասնակցությամբ։

 ՀՀ պետական սահմանն ամբողջ երկայնքով հսկվում է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից։ ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան»,- գրել է Սանոսյանը։