Մեկ շաբաթում Երևանում ծնվել է 400 երեխա

Երևանում մեկ շաբաթում ծնվել է 400 երեխա: Այդ մասին տեղեկացնում է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը:

«Շաբաթը սկսենք բարի լուրով՝ նախորդ շաբաթ Երևանում ծնվել է 400 երեխա` 202 տղա, 198 աղջիկ», -իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտոնյան: