Գվինեայում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել. ԶԼՄ-ներ

Գվինեայի Հանրապետությունում կիրակի պետական հեղաշրջման փորձ է ձեռնարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Jeune Afrique պորտալը:

Իր հերթին Reuters գործակալությունը փոխանցում է, որ զինվորականները զենքը ձեռքերին տեղակայվել են մայրաքաղաք Կոնակրիում՝ նախագահական նստավայրի առջև:

Լրատվամիջոցի տվյալներով, զինվորականները փակել են նաև Կոնակրիի հյուսիսից դեպի քաղաքի հարավում գտնվող կառավարական թաղամաս տանող ճանապարհը: Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ նախագահ Ալֆա Կոնդեն ողջ առողջ է՝ չմանրամասնելով տեղի ունեցածի մասին: