Սերժ Սարգսյանը միաձայն ընտրվել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ

Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսում կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀԿ-ից:

Ընտրությունում առաջադրվել է միայն ՀՀ երրորդ նախագահի թեկնածությունը։ Նա ընտրվել է միաձայն։ Սերժ Սարգսյանը ՀՇՖ-ն գլխավորում է 2004 թվականից։ Նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերընտրվեց Սմբատ Լպուտյանը։