Մեր ընդդիմադիրները հենց իրենց թակարդն են ընկել, ժողովրդական լեզվով ասած, «լռվել» իրենց մատրիցայում. Արսեն Թորոսյան

300 ֆեյք` ընդդեմ Արսեն Թորոսյանի

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Զուգահեռ իրականություններ կամ «քաղաքական մատրիցա»:

Շատերդ դիտած կլինեք հոլիվուդյան հայտնի Մատրիցա ֆիլմը, որտեղ հերոսները կարողանում են տեղափոխվել զուգահեռ իրականություններ և պայքարել միայն այնտեղ ապրող ինչ-որ էակների դեմ։

Հիմա մեր քաղաքական ընդդիմությունը ակնհայտորեն հայտնվել է «քաղաքական մատրիցայի» մեջ։ Նույնիսկ ոչ թե հայտնվել է, այլ հենց ինքն է ստեղծել։ Մատրիցա ֆիլմում սակայն հերոսները կարողանում էին ինչ-որ գործիքների կիրառմամբ հետ գալ իրականություն։

Ցավոք սրտի, մեր ընդդիմադիրները մոռացել են այդ գործիքների մասին և հենց իրենց թակարդն ընկել, ժողովրդական լեզվով ասած, «լռվել» իրենց մատրիցայում։

Քաղաքական այդ մատրիցայում պարալիզացվում է քաղաքը, խափանվում է պետական ապարատի աշխատանքը, երկիրը «կանգնում է»։ Իսկ իրական կյանքում մեր քաղաքացիների մեծ մասը նայելով մեր մի խումբ այլ քաղաքացիների գործողություններին, որոնք առաջնորդվում են քաղաքական ընդդիմության առաջնորդների կողմից տարակուսում է, թե ինչքան խորը կարող է լինել այդ առաջնորդների ողջամտության բացակայությունը ու ցավով հիշում, որ նրանցից մի քանիսը տասնյակ տարիներ երկիր են ղեկավարել՝ մեր երկիրը»։