Առնվազն 20 ոստիկան գանգուղեղային էական վնասվածք է ստացել քաղաքացիների նետած մեծ քարերից. Իոաննիսյան

Clashes between the protesters of the ‘Resistance’ movement and policemen took place during a protest action in front of the RA Prime Minister’s Palace in Yerevan, Armenia

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Առնվազն 20 ոստիկան գանգուղեղային էական վնասվածք է ստացել քաղաքացիների նետած մեծ քարերից։ Այդ ոստիկանների գլուխները արյունլվա են եղել, տարածքում առկա ռեսուրսները չէին բավարարում ոստիկաննռրին պատշաճ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Գլխի շրջանում նվազ վտանգավոր վնասվածքներ ստացած բազմաթիվ այլ ոստիկաններ կան, որ առ այս պահը դեռ բուժօգնություն չեն ստացել։

Սա, մեղմ ասած, խաղաղ ցույց չէր։ Եվ սա մի ամսվա բռնության հռետորաբանության արդյունքն էր»։