Բնապահպանության նախարարը դատի է տալիս «Ջամբո» պարկի տնօրենին

Բնապահպանության նախարարը դատի է տալիս «Ջամբո» պարկի տնօրենին
Բնապահպանության նախարարը դատի է տալիս «Ջամբո» պարկի տնօրենին

Բնապահպանության նախարարը դատի է տալիս «Ջամբո» պարկի տնօրենին։ Այս մասին նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացնում է ֆեյսբուքի պաշտոնական իր էջում։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Հարգելի գործընկերներ, երեկ զանգվածային լրատվության միջոցներով տարածում է ստացել «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հրապարակային արտահայտությունը, որ «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն»: 

Սույն հայտարարությունը որեւէ աղերս չունի իրականության հետ։ 

Ինքս միշտ հանդրուժողաբար եմ վերաբերվել և վերաբերվում քննադատությանը, գիտակցելով խոսքի ազատության կարևորությունը: Սակայն նշված անձի արտահայտությունը ոչ քննադատություն է, ոչ էլ գնահատողական դատողություն, այլ զրպարտություն, որով փորձ է արվել արատավորել իմ գործունեությունն ու համբավը։

Այդ իսկ պատճառով որոշել եմ օրենքով սահմանված կարգով դիմել դատարան հրապարակայնորեն հերքման և պատճառված վնասի փոխհատուցման պահանջներով: 

Առաջիկայում նշված հարցի վերաբերյալ մանրամասները կհայտնեն իմ շահերը պաշտպանող փաստաբանները:

Այլեւս չեմ պատրաստվում հանդուրժել սուտը, կեղծ լուրերն ու զրպարտությունները։ Ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետ նմանատիպ յուրաքանչյուր դրսեւորում ստանալու է իր պատասխանը` իրավական տիրույթում»։