Բագրատ Եսայանի նկատմամբ ներկայացված կալանքի միջնորդությունը մերժվել է

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի նկատմամբ ներկայացված կալանքի միջնորդությունը մերժվել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է պաշտպան Վահե Եփրիկյանը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Եսայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-225-րդ (զանգվածային անկարգություններ կազմակերպելուն հանցակցության) հոդվածի 2-րդ մասով և 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով։