Հուլիսի 1-ից Սևանում գործելու է 3 հանրային լողափ

«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերում ակտիվ ընթացքի մեջ են լողափնյա սեզոնի նախապատրաստական՝ կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները։ Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Սևանում գործելու է 3 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝

✅Ավտոկայանատեղի

✅Շվաքարաններ

✅Հանդերձարաններ

✅Սանհանգույցներ

✅Ցնցուղարաններ

✅ Խաղահրապարակներ

Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր և ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։❗️Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։

Հասցեներ՝ 1️⃣ N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա),

2️⃣ N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա),

2️⃣ N3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)։Սիրելի՛ քաղաքացիներ, նախարարությունը ջանք չի խնայում ձեր ջրափնյա հանգստի պատշաճ կազմակերպման համար, դուք էլ ձեր հերթին, ձեր հանգիստը կազմակերպելիս մաքուր, խնամված և անխաթար պահե՛ք մեր #Շրջակա_միջավայրը:

Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։