Հայաստանում առաջին անգամ գլխավոր դատախազը կարող է կին լինել. ուղիղ

Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Գլխավոր դատախազի ընտրության հարցն այս պահին քննարկվում է ԱԺ արտահերթ նիստում: Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստը:

Նշենք, որ եթե Վարդապետյանն ընտրվի, ապա նա Հայաստանում առաջին կին գլխավոր դատախազն է լինելու: