Վոլոդինը պատրաստվում է այցելել Բաքու.Factor

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են ՌԴ Պետական Դումայի և Ադրբեջանի խորհրդարանի փոխգործակցության, խորհրդարանական հարթությունում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցեր։ Վոլոդինը հաստատել է, որ սեպտեմբերին պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան։

Հավելենք, որ օրերս Աշխաբադում տեղի էր ունեցել  ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում Պուտինը հայտնել էր Ռուսաստանի վարչապետի ու Դումայի նախագահի՝ Բաքու այցերի նախապատրաստման մասին։