Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շինանյութի պահեստի հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ

Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շինանյութի պահեստի հրդեհը մեկուսացվել է:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ԱԻՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հրդեհն այս պահին մեկուսացվել է: Հրդեհի պատճառը պարզելու համար կանցկացվի հետաքննություն»,- նշեցին հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հուլիսի 12-ին, ժամը 15։55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է շինանյութի պահեստը։