Այսօր մրցագորգ դուրս կգա ևս 5 հայ ըմբիշ. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ դուրս կգա ևս 5 հայ ըմբիշ. տեղեկացնում են ֆեդերացիայից։

Պայքարի մեջ կներգրավեն 45 կգ քաշային Արման Հարությունյանը, 51 կգ քաշային Նարեկ Հակոբյանը, 60 կգ քաշային Վլադիմիր Ազարյանը, 71 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը և 92 կգ քաշային Վարուժան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ մրցագորգ դուրս եկած մեր բոլոր 4 ըմբիշները անհաջողության են մատնվել:

Նրանցից միայն 55 կգ քաշային Արեն Սերոբյանը այսօր կանցկացնի սփոփիչ գոտեմարտ: