Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության՝ աշխատանքի որոնման «Գտի՛ր աշխատանք» հարթակում օգոստոսի 1-ի դրությամբ առկա է շուրջ 3,050 թափուր աշխատատեղ։
Հարթակում հավաքագրված են Երևանում և մարզերում առկա այն թափուր հաստիքները, որոնք գործատուները ներկայացրել են Միասնական սոցիալական ծառայություն։
Թափուր հաստիքների համալրման ընթացակարգին կարող եք ծանոթանալ այս ուղեցույցի միջոցով: