Փոքրիկ Մարիան առաջին անգամ լսել է ծնողների ձայնը․ նրա առաջին արձագանքը.ԱՆ

Փոքրիկ Մարիան այսօր առաջին անգամ լսել է ծնողների ձայնը, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։

Մարիան լսել է առողջապահության նախարարության ծրագրի` ականջի խխունջի պատվաստման (կոխլեար իմպլանտացիայի) և արհեստավարժ մասնագետների շնորհիվ։

4 տարվա ընթացքում լիարժեք լսելու հնարավորություն է ստացել 51 երեխա։

Մասնագետներն ասում են՝ բնական է. առաջին արձագանքը կարող է արտահայտվել վախի, զարմանքի, լացի կամ ժպիտի ձևով։