Օպերատիվ – մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. ՊԲ

Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանունները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան: Վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը` ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է:

Ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ: