2021-ի մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության ռեկորդ է խփել․ Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«2021 թվականի մայիսին աշխատանքի շուկան անկախ Հայաստանի պատմության ռեկորդ է խփել՝ 634,951 հարկման բազա ունեցող անձ։ Լավ նորությունը նաև այն է, որ աշխատատեղերի քանակն ավելացել է նույնիսկ 2019 թվականի սեզոնայնությամբ ճշգրտված։

Ես կոչով դիմում եմ բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում կա աշխատողների խիստ պակաս՝ հովիվ, ծրագրավորող, շինարար, մատուցող, դիզայներ, խառատ ու զոդող բանվոր։ Արտագաղթելու փոխարեն եկեք միասին շենացնենք մեր երկիրը։
Շուտով կկիսվենք ավելի մանրամասն տեղեկատվությամբ»։