Լոնդոնում հարձակվել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա

Լոնդոնում մի խումբ ծայրահեղական ակտիվիստներ հարձակվել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկանում ենք ադրբեջանական լրատվական կայքերից և ադրբեջանական տիրույթի սոցցանցային հրապարակումներից։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ’ հարձակվողները եղել են «Մահդիի ծառաների միություն» կոչվող շիա մահմեդական կազմակերպության անդամներ։

Լոնդոնի ոստիկանությունը բերման է ենթարկել դեսպանատան վրա հարձակված անձանց։ Կատարվածի առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն Մեծ Բրիտանիայի իշխանություններից պահանջել է ապահովել իր դիվանագիտական ներկայացուցչության և դիվանագետների անվտանգությունը։