ՀՀ նախագահն ստորագրել է Վահան Քերոբյանի ազատման հրամանագիրը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել է Վահան Քերոբյանին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Վահան Քերոբյանին ազատել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: