Հայ մարզիկ-զինծառայողները մասնակցելով Համաշխարհային կադետական խաղերին գրանցել են բարձր ցուցանիշներ. ՊՆ

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-ից 12-ը անցկացվող Համաշխարհային կադետական խաղերին։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։

Հայ մարզիկ-զինծառայողները տարբեր մրցաձևերում գրանցել են բարձր ցուցանիշներ։ Մասնավորապես՝ ոսկե մեդալներ են նվաճել Արթուր Բարսեղյանը (լող, բատերֆլյայ)  և Գոռ Բեգլարյանը (թեթև ատլետիկա, թռիչք երկարություն)։

Արծաթե մեդալի է արժանացել Երվանդ Մկրտչյանը (թեթև ատլետիկա, 800մ վազք), Ռազմիկ Մկրտչյանը նվաճել է բրոնզե մեդալ (թեթև ատլետիկա, 100մ վազք):

ՀՀ ՊՆ  հավաքական թիմը  20 երկրների շարքում թիմային հաշվարկով առայժմ զբաղեցնում է 2-րդ տեղը։