Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Այս մասին հայտնեցին Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից:

 
Ժամը 15:00 -ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։
«Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։