Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է երևանյան խաչմերուկում տեղի ունեցել 3 մեքենաների բախումը.տեսանյութ

Shamshyan.com-ը  ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որն արձանագրել է տեսախցիկը, որտեղ երևում է, թե ինչպես է հոկտեմբերի 27-ին Երևանում՝ Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկում, տեղի ունեցել 3 ավտոմեքենաների մասնակցությամբ ավտովթարը։

Նշենք, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 17:00-ի սահմաններում Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկում բախվել էին Nissan, Volkswagen և Toyota Camry մակնիշի  ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն: