Թումո լաբերում մեկնարկում է ինկուբացիոն ծրագիր՝ երեք հաղթողների համար 20 000-ական եվրո ներդրումներով

Թումո լաբերը հայտարարում է 12-շաբաթյա տեխնոլոգիական ինկուբացիոն ծրագրի մեկնարկ՝ EdTech, GreenTech և HealthTech ոլորտներում: Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը:

3 հաղթող թիմերի համար նախատեսված է 20 000-ական եվրո նախնական ներդրում, ինչպես նաև ինկուբացիոն, ֆոնդհայթայթման աջակցություն և մենթորություն:

Ցանկացողները կարող են դիմել մինչև հունվարի 20-ը որպես անհատ կամ թիմով18 տարեկան և բարձր լինելու պայմանով:

Կընտրվեն 18 թիմեր, որոնք կստանան վերապատրաստում և աջակցություն իրենց գաղափարները մշակելու և կենսունակ ստարտափների վերածելու համար:

Եզրափակիչ հասած մինչև 6 մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա մրցանակ 2000 եվրոյի չափով և կմասնակցի pitching մրցույթի, իսկ հաղթող թիմերից երեքը կստանան ներդրում20 000 եվրոյի չափով:

«Թումո լաբերի միջոցով մենք ինտենսիվորեն աշխատում ենք կարողությունների զարգացման ուղղությամբ այնպիսի հիմնարար ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականությունը, IoT-ն և ընդհանուր նշանակության ծրագրային ապահովման մշակումը։ Ժամանակն է, որ մենք օգնենք լրացնել ստարտափների ձագարի վերին մասը՝ կենտրոնանալով այն ոլորտների վրա, որոնք հսկայական ներուժ ունեն, բայց Հայաստանում քիչ են ներկայացված, օրինակ կրթության, շրջակա միջավայրի և առողջապահության տեխնոլոգիաները։ Մենք անհամբեր սպասում ենք 2023-ի շատ դինամիկ մեկնարկին», – ասաց զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը։

Ծրագրի ընթացքում մասնակիցները կստանան այն հիմնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են բիզնես սկսելու, նախնական առաջարկը վավերացնելու, թիմին փորձարկելու, նոր անդամներ գտնելու և գաղափարը հաղթող փիթչի վերածելու համար:

Թումո լաբերը կտրամադրի համապարփակ աջակցություն՝ սկսած բիզնես մոդելի մշակումից մինչև ստարտափերի խթանման կատարյալ ծրագիր և ներդրումների աղբյուր գտնելը: Իմացե՛ք ավելի ինկուբացիոն ծրագրի մասին` անցնելով այս հղումով: