«Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, և մեր խնդիրն է այնպես անել, որ նրանք տեսնեն, հավատան և հաղթեն». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, և մեր խնդիրն է այնպես անել, որ նրանք տեսնեն, հավատան և հաղթեն». Նիկոլ Փաշինյան
«Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, և մեր խնդիրն է այնպես անել, որ նրանք տեսնեն, հավատան և հաղթեն». Նիկոլ Փաշինյան

Սյունիքի մարզում այսօր անցկացվող «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» համաժողովին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա իր ելույթում ՀՀ քաղաքացիներին ու միջազգային ներդրողներին կոչ արեց ներդրումներ անել Սյունիքում:

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրականում մեծ բանավեճ է՝ բառիս լավ իմաստով՝ խենթության, որը կարող ենք անվանել ռոմանտիզմ և իրականության միջև: Եվ մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժին, գիտեն, որ իրենց գաղափարները կարող են իրագործել Հայաստանում»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա: «Իհարկե, շատ կարևոր են խոշոր ներդրումները, խոշոր կորպորացիաների մուտքը Հայաստան, բայց ես ուզում եմ ասել, որ իմ խորին համոզմամբ՝ այդ խոշոր ներդրողները գնում են առաջին հերթին տաղանդավոր մարդկանց հետևից: Եվ մեր խնդիրն է ցույց տալ, որ Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, որոնք կարող են ոչ միայն իրենց երազանքներն իրականացնել, այլև միջավայր ստեղծել ուրիշների երազանքների իրականացման համար»,- հավելեց նա:

Ըստ վարչապետի՝ մարզերում պարբերաբար անցկացվող այս տնտեսական համաժողովները հենց այն նպատակին են ծառայում, որպեսզի Հայաստանի ամեն մարզում այս ուղերձը հղվի բնակիչներին, նրանք հավատան, որ տնտեսական զարգացումը հենվում է հենց անհատների վրա:

«Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, և նրանցից շատերը գուցե այդ մասին չգիտեն: Մեր խնդիրն է այնպես անել, որ նրանք տեսնեն, հավատան և հաղթեն»,- ասաց Փաշինյանը: