Փրկարարները օձերին տեղափոխել են անվտանգ տարածք.ԱԻՆ

Օգոստոսի 20-23-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝  Երևանում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում: 

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 2 գյուրզա, 1 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք: