Բաքուն ականազերծում է Բերձորը, Աղավնոն և Սուսը, Արցախ-Հայաստան կապը օգոստոսի 30-ից 20։00-ից` նոր միջանցքով

«Ազատություն»:

Ադրբեջանական բանակի ինժեներասակրավորական ստորաբաժանումները Բերձորի, Աղավնոյի ու Սուսի տարածքներում ականների ու չպայթած զինամթերքի որոնման և մաքրման աշխատանքներ են իրականացնում, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանի զինուժը երեք բնակավայրերում վերահսկողություն է սահմանել անցած շաբաթավերջից։ «Այսօր մենք՝ ադրբեջանցիներս, վերադարձանք Լաչին քաղաք, ադրբեջանական բանակը տեղակայվել է Լաչինում: Զաբուխ (Աղավնո) և Սուս գյուղերը հսկողության տակ են», – Թվիթերում գրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Բերձոր քաղաքը, Աղավնոն ու Սուսն Ադրբեջանին են անցել 44-օրյա պատերազմից հետո ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Ադրբեջանական կողմը հայտարարում է երեք բնակավայրերը վերաբնակեցնելու ծրագրի մասին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում