Ադրբեջանը «Արևելք-2022» զորավարժություններին կմասնակցի դիտորդի կարգավիճակով. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանում անցկացվելիք «Արևելք-2022» միջազգային զորավարժություններին  Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն դիտորդի կարգավիճակով։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:

Զորավարժությունները անց են կացվելու սեպտեմբերի 1-ից 7-ը Ռուսաստանի Արևելյան ռազմական օկրուգի 7 պոլիգոններում։

Հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններին, որոնց կմասնակցեն Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ալժիրը և այլ պետություններ, կմասնակցեն ավելի քան 50 հազար զինվորականներ: