Ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում կրակ է բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ  տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստ չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Միեւնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի եւ տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ: