GLOBE ցանցի անդամ դառնալը դպրոցների համար մեծ հնարավորություններ է բացում. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը դպրոցի տնօրեններին ուղղված իր ֆեյսբուքյան գրառման մեջ հիշեցրել է, որ 2021 թվականից Հայաստանը միացել է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) «The GLOBE Program» միջազգային գիտակրթական և կիրառական ծրագրին, որը հնարավորություն է տալիս մեր դպրոցներին՝ մասնակցել ծրագրին և դառնալ GLOBE ասոցացված դպրոց։

«Ցանցի անդամ դառնալը դպրոցի համար մեծ հնարավորություններ է բացում նախագծային ուսուցման, սովորողների և ուսուցիչների հետազոտական աշխատանքների խրախուսման համար։

Առաջիկայում տեղեկատվական հանդիպում է նախատեսված հետաքրքրված դպրոցների համար։

Հետաքրքրված բոլոր դպրոցները https://bit.ly/3dK7Jly հղմամբ կարող են ուղարկել հանդիպման մասնակցության հայտ` լրացնելով պահանջվող կոնտակտային տվյալները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի սեպտեմբերի 26-ը: Մանրամասներին ծանոթանալու համար կարելի է գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարել 095-45-02-16 հեռախոսահամարով»,- գրել է Անդրեասյանը: