Կայացել է Պուտին-Փաշինյան հանդիպումը

Ռուսաստանն ընդգծում է Հայաստանում տնտեսական իրավիճակի կայունացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին, այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Մենք ընդգծում ենք Հայաստանում տնտեսական իրավիճակի կայունացումը: Ձեր կառավարության կողմից այդ ուղղությամբ շատ բան է արվել»,- ասել է ՌԴ նախագահը:

Նա ընդգծել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճը: