ՊԲ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական դիրքերը. ԱՀ ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11֊ին գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության հյուսիս֊արևմտյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում։ 

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: