Լոռու մարզի գյուղերի բնակիչները փակել էին ճանապարհը իրենց գյուղեր տանող ճանապարհի վերանորոգման պահանջով. Դուլգարյան

«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Լոռու մարզի Թումանյան համայնքի Մոտկորի ենթաշրջանի բնակիչները, որի մեջ մտնում են Մարց, Ահնիձոր, Քարինջ, Լորուտ, Շամուտ և Աթան գյուղերը, փակել են Մ6 միջպետական ճանապարհը, պահանջում են վերանորոգել իրենց գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհը, որը գտնվում է շատ վատ վիճակում։


Կառավարությունը 2021-ին գումար էր հատկացրել ճանապարհների վերանորոգման համար, սակայն այդպես էլ մեկնարկը չի տրվել, ըստ տեղեկությունների պատճառը ճանապարհներով անցնող ՀԷԿ-րի խողովակներն են, որոնք կարող են վնասվել վերանորոգման դեպքում:

Տեղեկություն հասավ ,որ Լոռու մարզպետը գալիս է հանդիպի ճանապարհը փակած գյուղացիներին հետ, որից հետո ընդառաջելով ոստիկանապետի հորդորներին գյուղացիները բացեցին ճանապարհը,Թումանյան համայնքի Մոտկորի գյուղերի բնակիչները փակել էին ճանապարհը իրենց գյուղեր տանող ճանապարհի վերանորոգման պահանջով»: