Պետք չէ տարածել օտարերկրյա գործակալական ցանցերի կողմից սոցցանցեր նետված թեզը,թե իբր կա փաստաթուղթ,որը պետք է ստորագրվի. Գևորգ Պապոյան

«Ժողովուրդ ջան, պետք չէ տարածել օտարերկրյա գործակալական ցանցերի կողմից սոցցանցեր նետված թեզը, թե իբր կա փաստաթուղթ, որը պետք է ստորագրվի։

Հարգելիներս, ոչ մի փաստաթուղթ չկա, հետևաբար այն չի էլ կարող ստորագրվել։

Ստահոդ լուրերը տարածելու փոխարեն առաջարկում եմ նորից դիտել վարչապետի պատասխանը ԱԺ-ում, որտեղ նշել է, որ, եթե լինի այնպիսի փաստաթուղթ, որը կապահովի տևական խաղաղություն և Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ապա այդ թուղթը կստորագրվի։Կարճ ասած միջանցքի մասին խոսք լինել չի կարող։

Հայաստանի միջազգայնորեն ընդունված սահմանների անխախտելիությունն էլ մեր համար անքննարկելի է։Հենց դրա համար է այսօր մեր բանակը հերոսաբար կռվում թշնամու դեմ»։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: