Մեկնարկել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի աշխատանքային այցը ԱՄՆ

Սեպտեմբերի 16-ին Դավիթ Բաբայանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության  դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցների հետ։ 

Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին, ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը և հայոց եռամիասնության ամրապնդմանը վերաբերող հարցեր։ 

Նույն օրը նախարարը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ՝ գործադիր տնօրեն Բրայան Արդունիի գլխավորությամբ։ Քննարկվել են հայրենիք-Սփյուռք կապերին, տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր: 

Նախարարը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերը Արցախի զարգացման ու Արցախի ժողովրդի շահերի առաջմղման գործում։ 

Հանդիպումներին մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։