Զենքի կամ այլ միջոցով բռնության կոչեր անողները խիստ պատիժ կստանան․ Վանեցյան

Զենքի կամ այլ միջոցով բռնության կոչեր անողները խիստ պատիժ կստանան․ Վանեցյան
Զենքի կամ այլ միջոցով բռնության կոչեր անողները խիստ պատիժ կստանան․ Վանեցյան

Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան նախազգուշացրեց բռնության կոչեր անող ուժերին։

«Եթե կլինի որևէ ուժ, որը կփորձի Հայաստանի Հանրապետությունում զենքի կամ այլ միջոցով կատարել գործողություն, կստանա շատ խիստ պատասխան»,- ասաց Վանեցյանը։

Ըստ նրա՝ ԱԱԾ-ն ամբողջությամբ տիրապետում է օպերատիվ իրավիճակին և բացառում է, որ լինեն նման դեպքեր։ «Եթե կլինեն, կրկնում եմ, անմիջապես համապատասխան կստանան»,- հավելեց նա։