Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ չէ․ Fip.am

Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ չէ․ Fip.am
Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ չէ․ Fip.am

Լրատվամիջոցներում տարածված լուրերը, որ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին FIP.am-ին հայտնեց «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Արտակ Մանուկյանը։

Վերջինս նշեց, որ Գրիգորյանն իրենց բժշկական կենտրոն է տեղափոխվել հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից՝ «ծայրահեղ ծանր» վիճակում, սակայն ոչ այդ պահին, ոչ էլ այժմ կոմայի մեջ չէ։

Հունիսի 6-ի առավոտյան Aysor.am-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը պնդել էր, որ գեներալը «կոմայի մեջ է ընկել, դրա համար է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց»։ Սա վերահրապարակել են Panorama.amPanarmenian.net և Times.am կայքերը:

Հովհաննես Նազարեթյան

www.Fip.am