Ոստիկանապետը կարգադրել է խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից

Ոստիկանապետը կարգադրել է խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից
Ոստիկանապետը կարգադրել է խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից

Հունիսի 6-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, խորհրդակցությանը մասնակցել են կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի վարչությունների պետեր, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներ ու հրամանատարներ:

ՀՀ ոստիկանության պետը ներկայացրել է այսօր կառավարության նիստի ընթացքում ուժային կառույցներին ուղղված հանձնարարականները:

Վալերիյ Օսիպյանը կարգադրել է օրենքի սահմաններում խիստ ու կոշտ հակադարձել օրինախախտներին և ոստիկանների օրինական պահանջները չկատարողներին ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից:

Խոսվել է նաև ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր ու չարամտորեն խախտող վարորդների մասին: Բոլոր օրինախախտները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ: Եթե նման վարորդների արարքներում նկատվեն խուլիգանության հատկանիշներ, բերման կենթարկվեն ոստիկանության բաժիններ ու կնախապատրաստվեն նյութեր:

Ժամը 23-ից հետո ոստիկանության կողմից կձեռնարկվեն օրենքով նախատեսված բոլոր կոշտ միջոցները՝ լռության կանոնների խախտման դեպքերը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումներին՝ նշելով, որ տարվա առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս ցածր ցուցանիշներ գրանցած բաժիններում կկատարվեն կադրային փոփոխություններ:

Խորհրդակցությանը քննարկվեցլ են նաև ոստիկանության ծառայությանը վերաբերող այլ հարցեր: